Հարոնյանի «Ուրալ»-ը պարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում

23:45, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթանակ տոնեց «Լոկոմոտիվ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սամարա քաղաքում կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին Եկատերինբուրգի «Ուրալ»-ը և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը: Մոսկովյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով՝ Բարինովի գոլի շնորհիվ:

«Ուրալ»-ի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային թիի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով, սակայն, չի մասնակցել խաղին:

 


© 2009 ARMENPRESS.am