Նախագահ Արմեն Սարգսյանը Աֆղանստանում ՀՀ դեսպան է նշանակել

17:57, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ) նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am