Պապարացիները Մարգո Ռոբիին լուսանկարել են լողափին

16:51, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին ժամանել Է Կանն՝ ներկա լինելու կինոփառատոնին, իսկ ընդմիջմանը որոշել Է կարճատեւ հանգիստ վայելել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պապարացիները «Ինքնասպանների ջոկատի» 28-ամյա աստղին լուսանկարել են Իդեն-Ռոք լողափին: Հանգստի համար աղջիկն ընտրել Էր փակ ճերմակ գույնի լողազգեստ, բայց նույնիսկ դա չի թաքցրել դերասանուհու բարեկազմ մարմինը: Զուր չԷ, որ հենց նրան Է բաժին ընկել ֆիգուրիստուհու դերը «Տոնյան՝ բոլորի դեմ» ֆիլմում:

Արտիստուհին այստեղ Էլ Է ցուցադրել, որ հիանալի կազմվածք ունի՝ բարձունքից նրբագեղորեն սուզվելով ջրում: Նա չի խնայել իր մազերը եւ դրանք չի հավաքել կամ թաքցրել գլխարկի տակ, ինչի շնորհիվ կադրերն ավելի Էֆեկտիվ են դարձել:

Դերասանուհին Կանն Էր ժամանել Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի պրեմիերային: Ռոբին այս ֆիլմում մարմնավորել Է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Շերոն Թեյթին, որին դաժանաբար սպանել են, երբ նա հղի Էր: Ֆիլմում նրա խաղընկերներն են դարձել Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը, հաղորդել Է Life-ը:


© 2009 ARMENPRESS.am