Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 3 լաբորատոր սենյակ Ագրարային համալսարանում կահավորել է նոր սարքավորումներով

16:10, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նորագույն տեխնոլոգիաներով կահավորել է 3 լաբորատոր սենյակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Սենյակներում այժմ առկա են վերջին սերնդի անալիտիկ սարքավորումներ: Այժմ այդ սենյակները հանձնվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան պրակտիկ դասընթացներ իրականացնել»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` այս քայլը շատ կարևոր է, քանի որ ոլորտում կա կադրային ռեսուրսի խնդիր և այդ սարքավորումներն օգտագործվելու են անասնաբուժական և անասնաբուժասանիտարական փորձաքննությունների ֆակուլտետների ուսանողների գործնական պարապմունքներն անցկացնելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am