Հայաստանի առաջնության հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

16:07, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղ սպասարկելու համար Իսպանիայից մրցավարներ կժամանեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հանդիպումը նախատեսված է նախավերջին՝ 35-րդ տուրի խաղացանկում: Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ. մանրամասները՝ շուտով:

 

 


© 2009 ARMENPRESS.am