Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
14:59, 22 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ու լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը:
Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
© 2009 ARMENPRESS.am