Ավտոմոբիլիստը հայտնվել Է ավազամրրիկի կենտրոնում եւ անհավատալի տեսանյութ նկարահանել ավտոմեքենայի միջից

14:56, 22 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավազամրրիկները հազվադեպ երեւույթ չեն Ավստրալիայի համար, բայց Միլդյուրա քաղաքի բնակիչները վերջին անգամ նման ուժի բնական կատակլիզմ են տեսել կես դար առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցերեկը գիշեր Է դարձել հաշված վայրկյաններում, եւ տղամարդը բառացիորեն ապոկալիպտիկ ֆիլմի հերոս Է դարձել:
Այդ գրավիչ տեսագրությունը նկարահանվել Է Ավստրալիայում: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է ավտոմոբիլիստն ընթանում դեպի ավազե վիթխարի պատը: Նա հազիվ մոտենում Է դրան, երբ ցերեկը բառացիորեն գիշերի Է փոխվում: Տղամարդը որքան հեռու Է գնում, իրադությունն այնքան ավելի Է վատանում առջեւում, եւ տեսանելիությունը գրեթե լիովին կորչում Է: Ինչ-որ պահի ավտոմոբիլիստը կարճատեւ դադար Է առնում ճամփեզրին եւ ավելի ուշ շարունակում ընթացքը:


© 2009 ARMENPRESS.am