Apple-ը ներկայացրել Է նորացված MacBook Pro-ն՝ ութմիջուկանի պրոցեսորով

12:12, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ներկայացրել Է իր MacBook Pro նոութբուքի նորացված մոդելը, որն առաջին անգամ հանդերձվել Է ութմիջուկանի պրոցեսորով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը մայիսի 21-ին հայտնել Է իր պաշտոնական տեղեկատվական կայքում:

Հրապարակված տվյալների համաձայն, նորացված MacBook Pro-ները սարքավորելու են ութերորդ եւ իններորդ սերնդի Intel պրոցեսորներով, ինչը դրանք ավելի արագագործ կդարձնի բոլոր նախորդներից: Առաջվա պես նութբուքը կներկայացվի երկու չափով՝ 13 եւ 15 դյույմով, եւ գունային երկու վարիացիայով՝ արծաթագույն եւ մոխրագույն: MacBook Pro-ի մեծ տարբերակը հասանելի կլինի վեց- եւ ութմիջուկանի պրոցեսորներով: 13-դյույմանոց տարբերակը կմատակարարվի նորացված չորսմիջուկանի պրոցեսորով: Ինչպես եւ նախորդ սերնդի համակարգիչները, դրանք հանդերձված կլինեն Touch Bar սենսորային բազմաֆունկցիոնալ պանելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am