Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին

10:16, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր Է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի կազմկոմիտեի կայքում: Գրողը մրցանակին արժանացել Է «Երկնային մարմիններ» վեպի համար:

Նշվում Է, որ 50 հազար ֆունտ ստեռլինգ կազմող մրցանակը, «որը գնահատում Է ամբողջ աշխարհում թարգմանված գեղարվեստական գրականության լավագույն աշխատանքները», հավասարապես բաժանվել Է Ալհարթիի եւ թարգմանիչ Մերիլին Բուտի միջեւ: «Ջոխա Ալհարթին առաջին կին վիպասանն Է Օմանից, որի գիրքը թարգմանված Է անգլերեն, Պարսից ծոցի երկրներից մրցանակն ստացած առաջին հեղինակը»,- ասվում Է մրցանակի կայքում: Նշվում Է, որ Ալհարթին եւս երկու վեպերի, կարճ պատմվածքների երկու հավաքածուների եւ երեխաների համար գրքի հեղինակ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am