Ղազախստանում 1-կիլոգրամանոց ոսկե կոլեկցիոն մետաղադրամ են թողարկել ԵԱՏՄ-ի հնգամյակի առթիվ

18:10, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում մայիսի 21-ին շրջանառության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման հնգամյակին նվիրված կոլեկցիոն մետաղադրամներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հանրապետության Ազգային բանկի կայքում:


«Ղազախստանի Ազգային բանկը 2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ Է դնում ոսկուց 50 հազար թենգե անվանական արժեքով եւ արծաթից 500 թենգե անվանական արժեքով «Եվրասիական տնտեսական միություն: Հինգ տարի» կոլեկցիոն մետաղադրամները»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մետաղադրամները պատրաստված են 999 հարգի ոսկուց եւ 925 հարգի արծաթից: Ոսկեդրամները թողարկվել են երկու տարբերակով՝ 1-կիլոգրամանոց եւ 31,1 գրամ քաշով: Առաջինների անվանական արժեքը 50 հազար թենգե Է, տրամագիծը՝ 100 մմ, իսկ քանակը 20 հատ, երկրորդներինը՝ 500 թենգե, դրանց տրամագիծը 32 մմ Է, քանակը՝ 500 հատ: Արծաթյա մետաղադրամների անվանական արժեքը 500 թենգե Է, քաշը՝ 31,1 գրամ, տրամագիծը՝ 38,61 մմ եւ քանակը՝ 1,5 հազար հատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am