Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 զինծառայող ստացել է մարմնական վնասվածք

15:52, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Սյունիքի մարզում մայիսի 21-ին, ինչի հետևանքով պաշտպանության նախարարության 2 զինծառայող ստացել է մարմնական վնասվածք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:20-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում:

«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Նրանցից 2-ը ՊՆ զինծառայող են»,- ասաց Հովհաննիսյանը:

Բախվել են Ford մակնիշի և ՊՆ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենաները։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am