Մարմնամարզիկները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարին

12:36, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքակնի երկու անդամները թիմային պայքարում կմրցեն Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք «Դիտյատինի գավաթին»:

Մարզիկները հանդես են գալու բազմամարտում եւ անհատական գործիքների վրա: 

Մարմնամարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Աշոտ Գասպարյանի հետ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես է գալու որպես մրցավար:

 


© 2009 ARMENPRESS.am