Երկրի մակերեւույթն առաջին անգամ նկարահանվել Է 4K լուծաչափով

10:44, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի մակերեւույթի գերբարձր հստակությամբ տեսագրությունը հաջողվել Է ստանալ եգիպտական EgyptSat-A արբանյակի շնորհիվ, որն ստեղծել Է Ռուսաստանի «Էերգիա» կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերը տարածել Է Մեծ Բրիտանիայի Sen ընկերությունը, որն արբանյակի վրա տեղակայել Է տեսագրության հոսքային հաղորդման համակարգ:

Նախնական տվյալներով՝ այս պահին ապարատը թռիչքային փորձարկումներ Է անցնում, հաղորդել Է Life-ը:


© 2009 ARMENPRESS.am