ԱՄՆ-ը Huawei-ին թույլատրել է ժամանակավորապես վերսկսել իր գործունեությունը երկրում

09:59, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը տվել Է ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը վերականգնում Է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող իր շարժական սարքերի համար ծրագրային ապահովում տրամադրելու նրա իրավունքը: Համապատասխան ծանուցագիրն ԱՄՆ-ի առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն զետեղել Է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի (Դաշնային գրանցամատյանի) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սույն դրույթը ներկայացնում Է 90-օրյա ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը մասնակիորեն վերականգնում Է թույլատրագրման ռեժիմը» Huawei-ի նկատմամբ, նշված Է փաստաթղթում:

Այսպիսով, ԱՄՆ-ի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են որոշ առեւտրական սահմանափակումներ, որոնք ավելի վաղ որոշել Էին սահմանել ընկերության նկատմամբ: Ըստ որում հետաձգումը չի տարածվի նոր գործարքների վրա, որոնք կնքվել են արդեն սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո: Դրա նպատակն Է՝ պայմաններ ստեղծել, որպեսզի Huawei-ի արդեն գոյություն ունեցող սպասարկյալների աշխատանքը չխախտվի ամերիկյան սեւ ցուցակ չինական ընկերության մտցվելու հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am