ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ 400 օրենսդիրներ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ

09:46, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրներ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել Է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիայում հակամարտությունը բարդ Է, եւ պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն Է, որը կարող Է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում Է ԱՄՆ-ի առաջատարությունը»,- պնդում են օրենսդիրները նամակում: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում, նրանց վարկածով՝ սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:

Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am