Սաթենիկ Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

20:56, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները ստանձնել է Սաթենիկ Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկատվությունը հաստատեց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նախկինում նա աշխատել է որպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար:


© 2009 ARMENPRESS.am