Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
20:14, 20 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցի 3 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մայիսի 24-31-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալու է գնդակային հրաձգության աշխարհի գավաթը, որին Հայաստանը կներկայացնեն Ալլա Պողոսյանը, Հրաչիկ Բաբայանը (10 մետր հրացան) և Էլմիրա Կարապետյանը (10 մետր ատրճանակ):
Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 24-ին:
© 2009 ARMENPRESS.am