«Արարատ»-ի 4 ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից

17:45, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հչաժարվել է միանգամից 4 ֆուտբոլիստների ծառայությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Արարատ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էնտոնի Տրայկոսկիի, Սիմ Վունսուբի, Աբուբակար Գասամայի և Հոսին Լագունի հետ:

Հայաստանի առաջնության 32-րդ տուրում «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթել էր Վանաձորի «Լոռի»-ին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am