Դատարանների մոտ տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների մասին ահազանգերն անհրաժեշտ է ուղարկել դատախազություն

15:22, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է մայիսի 20-ին դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am