Արարատի մարզպետի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից

14:50, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզպետի տեղակալներ Տիգրան Պարսիլյանն ու Արթուր Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական e-gov.am կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Նույն հոդվածով աշխատանքից ազատվել է նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը:


© 2009 ARMENPRESS.am