Գյուղնախարարությունն այս տարի ծիրանի միջին բերք է ակնկալում

13:53, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը համոզված է, որ «այս տարի ծիրան ոչ միայն ուտելու ենք, այլև արտահանելու»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Պետրոսյանն ասաց, որ նախնական կանխատեսումներով՝ ծիրանի միջին բերք է ակնկալվում, ապա համոզմունք հատնեց, որ ծիրանի գինն այս տարի ևս նախորդ տարիներից էականորեն չի տարբերվի, իսկ հասունացած, լավագույն պտուղները բաժին կընկնեն տեղական սպառողին:

«Երբ բերքը քիչ է, դա նպաստում է, որ ձևավորվեն ավելի խոշոր պտուղներ, լավ  ապրանքային տեսքով, որոնց հիմնական մասը պիտանի են դառնում արտահանումների համար»,-ասաց նա:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հորդորեց ծիրանի մշակությամբ զբաղվող այգեգործներին լրացուցիչ միջոցառումներ իրականացնել ծակոտկեն բծավորության դեմ պայքարի կազմակերպման համար: «Վտանգ կա և հիվանդության բուռն զարգացման դեպքում, մենք կկորցնենք բերքի ապրանքային տեսքը և բնականաբար նման պտուղները արտահանման համար պիտանի չեն կարող լինել»,-հավելեց Պետրոսյանը:


© 2009 ARMENPRESS.am