Գևորգ Ղազարյանի ակումբը դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից

13:32, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը՝ «Շավիշ»-ը, դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Տոնդելա»-ի հետ և պարտվեց 5:2 հաշվով:

Հայաստանի ազգային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Շավիշ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Շավիշ»-ը արդեն ավարտված առաջնությունում գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 32 միավոր: Թիմը դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից:


© 2009 ARMENPRESS.am