Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

11:49, 20 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին ստանձնել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Ուկրաինայի ժողովրդին երդմնատվության հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Գերագույն ռադայի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պարտավորվում եմ՝ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հոգ տանել Հայրենիքի բարօրության եւ ուկրաինական ժողովրդի բարեկեցության մասին, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հարգել Ուկրաինայի Սահմանադրությունն ու Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները ի շահ բոլոր հայրենակիցների, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում»,-ասել Է երկրի նոր նախագահը:
Դրանից հետո Զելենսկուն հանձնվել են իշխանության խորհրդանշանները՝ գայիսոնը, Ուկրաինայի նախագահի կրծքանշանը եւ դրոշմակնիքը, իսկ ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը Զելենսկուն հանձնել Է պետության ղեկավարի վկայականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am