ՀՀ վարչապետը հանդես կգա դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ

18:18, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանդես կգա Հայաստանի դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է  կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am