Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

17:54, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-19-ն ահազանգեր է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի 8-րդ փողոցի թիվ 5 տան բակում՝ մոտ 150 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


© 2009 ARMENPRESS.am