Քաղաքացին կամավոր հանձնել է բակի ավտոտնակում հայտնաբերված հորը պատկանող զինամթերքը

15:47, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը պատկանել է հորը:
Նշանակվել են փորձաքննություններ:


© 2009 ARMENPRESS.am