Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչում է

14:02, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչն ուժերն էր չափում արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի հետ: Սերբին հաջողվեց հաղթել 4:6, 7:6 (8:6), 6:4 հաշվով:

Ջոկովիչը Հռոմի Մասթերս մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի մեկ այլ արգենտինացու` Դիագո Շվարցմանի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am