103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր Հերման Վոուքը

21:34, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր, «Քեյնի անհնազանդությունը» վեպի հեղինակ Հերման Վոուքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Վոուքը մահացել է մայիսի 17-ին, քնած ժամանակ, Կալիֆորնիայի իր տանը:

Գրողը ծնվել է Նյու Յորքում 1915թ-ին, Ռուսաստանից արտագաղթած հրեաների ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ բանակում:

 


© 2009 ARMENPRESS.am