«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել
18:39, 17 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ընթացքում Հայաստանի ազգային թիմի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում այսպիսի առաջարկ է արել անգլիական թիմի ամենաակտիվ ֆան ակումբներից Canon Crested-ը՝ ի նշան Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի:
«Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, եկեք անենք հետևյալ քայլերը.
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:
«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:
Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:
If Arsenal go to the Baku without Mkhitaryan due to political reasons, someone needs to:
— CanonCrested (@canoncrested) 16 мая 2019 г.
1. Create a Mkhitaryan mask
2. Give it to all 6,000 Arsenal fans in the ground
3. Organize for it to be lifted up at the 7th and 77th minute
© 2009 ARMENPRESS.am