Ժամանակավորապես դադարեցվել է Ծաղկաձորի, ինչպես նաև Հրազդանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

17:01, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 17-ին ժամը 16.00-ից մինչև ժամը 19.00-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, ինչպես նաև Հրազդան քաղաքի մի շարք թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

 


© 2009 ARMENPRESS.am