Ֆրանսիան զբոսաշրջիկների հաճախելիության համաշխարհային ռեկորդ Է սահմանել

16:11, 17 Մայիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների թվաքանակը 2018 թվականին շարունակել Է աճել, ինչը երկրին թույլ Է տվել գերազանցել իր նախկին համաշխարհային ռեկորդը եւ հասնել 89,4 միլիոնի ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է երկրի կառավարությունը՝ ամփոփելով զբոսաշրջության իր կոմիտեի նիստի արդյունքները:
Կառավարության հաղորդագրության մեջ ընդգծվում Է, որ «Ֆրանսիան 2018 թվականի արդյունքներով աշխարհում առաջին տեղում Է մնում օտարեկրացի զբոսաշրջիկների հաճախելիությամբ»: Ընդ որում՝ զբոսաշրջիկների հոսքի հետ միասին, որը 2017 թվականի համեմատությամբ ավելացել Է 3 տոկոսային կետով, 5 տոկոսային կետով աճել են նաեւ այն մարդկանց ծախսերը, որոնք երկիր են ժամանում տուրիստական նպատակներով. դրանք գերազանցում են 56 մլրդ եվրոն: Այժմ Ֆրանսիայի կառավարությունը նպատակ Է դնում հասնել 100 մլն արտասահմանցի զբոսաշրջիկների ցուցանիշին:
Նախորդ տարի զբոսաշրջիկների թվի առավել մեծ աճ Է նշվել ասիական ուղղությամբ՝ պլյուս 7,4 տոկոսային կետ: Սակայն ընդհանուր առմամբ Ֆրանսիա տուրիստական հոսքի մեծ մասը՝ 79 տոկոսը, դիտվել եվրոպական երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am