Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես Է եկել աբորտների արգելքի դեմ

15:43, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին մերկ Է լուսանկարվել՝ հանդես գալով ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում աբորտներն արգելելու օրենքի դեմ: Լուսանկարը եւ նահանգի սենատորների որոշման մասին իր կարծիքն աղջիկը մայիսի 16-ին զետեղել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

This week, 25 old white men voted to ban abortion in Alabama even in cases of incest and rape. These men in power are imposing their wills onto the bodies of women in order to uphold the patriarchy and perpetuate the industrial prison complex by preventing women of low economic opportunity the right to choose to not reproduce. The states trying to ban abortion are the states that have the highest proportions of black women living there. This is about class and race and is a direct attack on the fundamental human rights women in the US deserve and are protected by under Roe vs. Wade. Our bodies, our choice.

Публикация от Emily Ratajkowski (@emrata)

Լուսանկարում 27-ամյա Ռատակովսկին կեցվածք Է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ ձեռքով ծածկելով կուրծքը: «Այս շաբաթ 25 սպիտակամորթ տղամարդիկ քվեարկել են Ալաբամայում նույնիսկ ինցեստի եւ բռնաբարության դեպքերում աբորտների արգելք սահմանելու օգտին: Այս տղամարդիկ կանգնած են իշխանության գլուխ եւ իրենց կամքն են պարտադրում կանանց՝ պահպանելու հայրիշխանությունը՝ սահմանափակ տնտեսական հնարավորություններով կանանց զրկելով ընտրության իրավունքից»,-մոդելն իր վրդովմունքն Է հայտնել հրապարակմանը կից գրության մեջ: Այնուհետեւ նա նշել Է, որ աբորտները փորձում են արգելել ամենից առաջ այն նահանգներում, որտեղ բնակչության մեջ սեւամորթ կանայք բարձր տոկոս են կազմում, եւ դա, նրա կարծիքով, իսկական ռասիզմ Է եւ մարդկային իրավունքների խախտում: «Մեր մարմիններն են՝ մեր ընտրությունը»,-եզրափակել Է Ռատակովսկին:

Մայիսի 15-ին ամերիկյան Ալաբամայի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն Է տվել աբորտների արգելքի վերաբերյալ օրենքին՝ բացառություններ չանելով բռնաբարության եւ ինցեստի դեպքերի համար:

Օրենքի ընդունման օգտին քվեարկել Է 25 սանատոր, դեմ են արտահայտվել վեցը: Կանանց ազգային կազմակերպությունն արգելքը համարել Է «ոչ սահմանադրական», հայտարարելով, որ դա «աբորտների դեմ հանդես եկող թեկնածուների թափանցիկ փորձն Է՝ քաղաքական աջակցություն ապահովելու առաջիկա ընտրություններում»:

Սթեյսի Ֆոքսը՝ «Ընտանիքի պլանավորում» կազմակերպությունից, այդ որոշումը համարել Է «սեւ օր Ալաբամայի եւ ամբողջ երկրի կանանց համար»: Իր հայտարարության մեջ նա ասել Է, որ Ալաբամայի քաղաքական գործիչները «մշտական խայտառակության մեջ են ապրելու այդ քվեարկության համար, եւ մենք հոգ կտանենք, որ յուրաքանչյուր կին իմանա, թե դա ում ձեռքի գործն Է»:


© 2009 ARMENPRESS.am