Սամբիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

15:32, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն մեդալներ են նվաճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 7 մարզիկներից մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացան բրոնզե մեդալների:
Հաջող է հանդես գալիս հավաքականի առաջատար Տիգրան Կիրակոսյանը: Նա մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է:


© 2009 ARMENPRESS.am