Ռոբերտ Փաթինսոնը կարող Է Բեթմենի դերը խաղալ Մեթ Ռիվզի ֆիլմում. Variety

14:39, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ռոբերտ Փաթինսոնը Բեթմենի դերի գլխավոր հավակնորդն Է դարձել Մեթ Ռիվզի ֆիլմում, որը, ինչպես պլանավորվում Է, վարձույթ դուրս կգա 2021 թվականի հունիսի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Փաթինսոնը (Բեթմենի դերի) գլխավոր հավակնորդն Է»,-գրում Է հրատարակությունը: Variety-ի տեղեկատվությամբ, այժմ անցկացվում են բանակցություններ, որոնք շուտով պետք Է ավարտվեն: Այսպիսով, 32-ամյա Ռոբերտ Փաթինսոնը կարող Է դառնալ մեծ Էկրանի վրա այս գերհերոսի ամենաերիտասարդ դերակատարը: Warner Bros. կինոընկերությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Նշվում Է, որ ֆիլմի նկարահանումներին կսկսեն նախապատրաստվել ամռանը: Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Ռոբերտ Փաթինսոնը հայտնի Է վամպիրների մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմաշարով: Նաեւ խաղացել Է «Բարձրաշխարհիկ հասարակություն», «Լավ ժամանակ», «Կոսմոպոլիս» եւ բազմաթիվ այլ կինոնկարներում:

Տարբեր տարիների մեծ Էկրանին Բեթմենի դերը կատարել են Ադամ Ուեսթը, Մայքլ Քիթոնը, Ջորջ Քլունին, Վել Քիլմերը, Քրիստիան Բեյլը եւ Բեն Աֆլեքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am