Եղվարդում երկու տարեկան երեխան մահացել է սանհանգույցն ընկնելու հետևանքով

14:22, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը մայիսի 17-ին՝ ժամը 11:52-ին, տեղեկություն է հաղորդվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: 

 


© 2009 ARMENPRESS.am