Huawei-ը հունիսին Բրիտանիայում վաճառքի կհանի Mate 20 X (5G) սմարթֆոնները

13:36, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Huawei ընկերությունը Լոնդոնում ներկայացրել Է Huawei Mate 20 X (5G) առաջին առեւտրային սմարթֆոնը՝ հինգերորդ սերնդի ցանցերի միացմամբ եւ մտադիր Է հունիսին սկսել դրա վաճառքները Մեծ Բրիտանիայում, չնայած ընկերության շուրջը ծագած սկանդալին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Հեռախոսի գինը կկազմի 999 ֆունտ ստեռլինգ: 7,2-դյույմանոց նոր հեռախոսը հանդերձված Է Kirin 980 ֆլագմանային չիպով եւ Balong 5000 5G-մոդեմով, որոնք թույլ են տալիս բջջային տվյալները հաղորդել վայրկյանում մինչեւ 6,5 գիգաբիտ արագությամբ: Սարքն ունի մատրիցային խցիկ՝ երեք Leica օբյեկտիվներով՝ տեղակայված 40 մեգափիքսել լայնանկյուն խցիկի, 20 մեգափիքսել գերլայն խցիկի եւ 8 մեգափիքսել հեռուստաօբյեկտիվի վրա: Կուտակչի ունակությունը 4200 միլիամպեր-ժամ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am