Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից
11:21, 17 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Մասթերս մրցաշարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովը մրցում էր Իսպանիայից Ֆերնանդո Վերդասկոյի հետ: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը պարտվեց 5:7, 6:3, 3:6 հաշվով:
Հռոմի Մասթեր մրցաշարը կեզրափակվի մայիսի 19-ին: Մրցաշարային ֆոնդը կազմում է մոտ 3,5 միլիոն եվրո:
© 2009 ARMENPRESS.am