Մադուրոն Կարակասում հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ

09:49, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ հանդիպում Է ունեցել Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկել ԱՄՆ-ի պատժամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարեւոր հանդիպում Շփման միջազգային խմբի հետ, որն այցելել Է Վենեսուելա: Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով եւ քննարկեցի ամերիկյան կայսրության տնտեսական ագրեսիան մեր ժողովրդի դեմ»,- գրել Է Մադուրոն Twitter-ում:

Վենեսուելայի նախագահի եւ Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվել Է առաջին անգամ: Դրան մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների պատվիրակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am