Մխիթարյանը չի մեկնի Բաքու. The Times

08:19, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times-ը: «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:


© 2009 ARMENPRESS.am