ՀՀ և Նիդերլանդների ոստիկանությունների ղեկավարները ձեռք են բերել համագործակցության համաձայնագիր կնքելու պայմանավորվածություն

19:39, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել են Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։ 

Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները և համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ 

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։


© 2009 ARMENPRESS.am