Ավտոբուսը դարձել է հետիոտնի մահվան պատճառ

16:36, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հունան Ավետիսյան փողոցում մայիսի 16-ին  դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:


© 2009 ARMENPRESS.am