Միք Ջագերը կրակոտ պար Է ցուցադրել սրտի վիրահատությունից հետո

15:36, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Rolling Stones բրիտանական ռոք-խմբի ֆրոնտմեն Միք Ջագերը կրակոտ պար Է ցուցադրել եւ այն զետեղել իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հոլովակում 75-ամյա երգիչն իր ֆիրմային շարժումներն Է փորձում հայելու առջեւ:

Նա տեսանյութը հրապարակել Է այն բանից մեկ ամիս անց, երբ լուրջ բժշկական միջամտության Էր ենթարկվել: Ապրիլին հաղորդվել Էր, որ Ջագերին պետք Է վիրահատեն՝ փոխարինելու սրտի փականը: Այդ ժամանակ կատարողը պատմել Էր, որ իր հիվանդության պատճառով The Rolling Stones-ը չեղարկեց հյուրախաղերն ԱՄՆ-ում եւ Կանադայում: Նա հայցել Է երկրպագուների ներողամտությունը եւ խոստովանել, որ իր համար անընդունելի Է մարդկանց անհարմար կացության մեջ դնելը: The Rolling Stones-ի շրջագայությունը պետք Է տեւեր ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 29-ը: Խումբը պլանավորել Է 17 համերգ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mick Jagger (@mickjagger)


© 2009 ARMENPRESS.am