Լոս Անջելեսում բացվել է Վալմարի ցուցահանդեսը

15:41, 16 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում:

Իր բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունել է ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ:
 

© 2009 ARMENPRESS.am