Բրիասկո-Բելեկյանն օգնել է ակումբին հաղթանակ տոնել Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական տուրում

13:42, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Բրիասկո-Բալեկյանի «Ուրական»-ը արտագնա խաղում մրցեց և հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Ուրական»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ուրական»-ն կմրցի «Գոդոյ Կրուզ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am