ՀՀ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

12:21, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023թթ  գործունեության միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 16-ի նիստում հարցի քննարկման ընթացքում նախարարների մի մասը տեխնիկական փոփոխություններ իրականացնելու առաջարկներ ներկայացրեց:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տվյալ տեխնիկական հարցերը շտկելու համար սահմանել մեկ շաբաթ ժամկետ:

«Ներկայացված բոլոր առաջարկներն էլ ընդունելի են: Առաջարկում եմ մեկ շաբաթ ժամկետ ֆիքսել վերջնական խմբագրական աշխատանքների ամփոփման համար, որովհետև ո’չ բանավեճային, ո’չ բովանդակային հարցեր չկան, տեխնիկական հարցեր են ընդամենը»,- ասաց Գրիգորյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am