ԱՄՆ-ը Huawei-ը սեւ ցուցակ Է մտցրել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով

10:07, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել Է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Huawei-ի հետ մեկտեղ սեւ ցուցակում կհայտնվեն դրա հետ կապված եւս 70 ընկերություններ:

Միացյալ Նահանգների արտադրողներին, որոնք որեւԷ սարքավորանք են վաճառում Huawei-ին, կպահանջվի ԱՄՆ-ի իշանությունների հատուկ թույլատրագիրը: «Այս քայլն օտարերկրացիներին պատկանող ընկերություններին կխանգարի օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաներն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու համար»,- ասված Է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հայտարարության մեջ: Միացյալ Նահանգների իշխանությունները Huawei-ին մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Իրանին արգելված ֆինանսական ծառայությունների տրամադրման մեջ: Վաշինգտոնը կարծում Է, որ Huawei-ի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Չինաստանի հատուկ ծառայությունների կողմից: Huawei-ն ինքը հետեւողականորեն ժխտում Է նման մեղադրանքները: Մայիսի 15-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանում օտարերկրյա սպառնալիքներից ամերիկյան տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքի պաշտպանության համար:


© 2009 ARMENPRESS.am