Սոչիում սկսվել են Լավրովի եւ Փոմպեոյի բանակցությունները

16:21, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սկսել են բանակցությունները Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն Է եւ Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:

ՌԴ ԱԳ նախարարը լիաֆորմարտ բանակցություններ կանցկացնի պետքարտուղարի հետ:

Նաեւ Սոչիում Փոմպեոյին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


© 2009 ARMENPRESS.am