ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

13:05, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Նախարարը ելույթ կունենա երկրորդ նիստի ընթացքում»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում է: Մայիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: Մնացականյանը կմասնակցի նաև «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:


© 2009 ARMENPRESS.am