Սիրիայում հայ երեխա է զոհվել

12:24, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին  հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում  է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ մայիսի 12-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե գյուղի ուղղությամբ:

Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Հարութ-Սեմերճյանն է:

Մայիսի 13-ին զինյալները դարձյալ հրթիռակոծել են գյուղը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am