Դե Ռոսին 17 տարի անց կհեռանա «Ռոմա»-ից
12:05, 14 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ակումբի երկարամյա ավագ Դանիելե դե Ռոսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 35-ամյա դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում վերջին անգամ կմրցի «Պարմա»-ի հետ: Դեռևս հայտնի չէ, թե իտալացին որտեղ հանդես կգա: Դանիելե դե Ռոսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում: Իր նորամուտը թիմում եղել է 2002 թվականին:
Դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր:
© 2009 ARMENPRESS.am